Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի ու Իսպանիայի ազգային ընտրանու կիսապաշտպան Դավիդ Սիլվան մեկնաբանել է թիմի հետ նոր պայմանագրի կնքումը:
«Վերջին երկու տարիներին հաջողությունների գագաթնակետին ենք: Մենք հավատացած ենք, որ առաջիկա հինգ տարին ևս հաջողակ է լինելու: «Սիթի»-ի երկրպագուներն աջակցել են ինձ՝ սկսած հենց սկզբից: Վերջերս նրանք ցանկություն հայտնեցին, որ ես երկարաձգեմ պայմանագիրս ակումբի հետ: Հուսով եմ, որ այս քայլով վստահություն եմ ներշնչում նրանց: Այս հանգամանքը գլխավոր հիմքերից հանդիսացավ, որ նոր պայմանագիր կնքեմ «Սիթի»-ի հետ:
Հաղթեցինք Պրեմիեր լիգայում, նվաճեցինք երկու այլ տիտղոսներ, և թիմը գնալով բարելավվում է: Այժմ մենք նպատակադրվել ենք հաղթել Չեմպիոնների լիգայի գավաթը: Սա ևս մեկ նպատակ է, որի համար մնում եմ ակումբում: Ինչպես արդեն ասել եմ, ինձ այստեղ լավ եմ զգում, ուզում եմ մրցանակներ նվաճել»,- մասնավորապես ասել է Սիլվան:








































