Այդ հանդիպումից այն տպավորությունը, որ այն ոչ թե խորհրդակցություն է, և ոչ թե նախագահն է ելույթ ունենում, այլ հատված է «Կնքահայրը» ֆիլմից,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ. Զ. Սարգսյանը՝ անդրադառնալով շաբաթ օրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավիրած խորհրդակցությանը:
«Կառավարության ղեկավարը Սերժ Սարգսյանն է, նախագահն է վավերացնում Կառավարության որոշումները: Եվ նրա բարձրացրած խնդիրները ոչ մայն Տիգրան Սարգսյանը, այլ նաև Ս.Սարգսյանը չի կարողանում լուծել այդ 4 տարիներին: Դրա պատճառը մեկն է՝ այս երկրում տեղի չեն ունեցել ազատ ընտրություններ, և իշխանությունը լեգիտիմ չէ: Հետևաբար չունենալով վստահություն՝ ընտրություններում կեղծիքներով ընտրված մարդը չի կարող դիմացիններից արդարություն պահանջել»,- եզրափակեց Ա.Սարգսյանը:









































