Ինչպես տեղեկացնում է Պիրվելի գործակալությունը, Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլի կայքը չի գործում, այցելուները հնարավորություն չունեն մտնելու կայք:
Ենթադրվում է, որ կայքը դարձել է հաքերային հարձակման թիրախ, սակայն պաշտոնապես այս տեղեկությունը չի հաստատվում:
Սաակաշվիլիի խոսնակ Մանանա Մանջգալաձեն միայն հայտարարել է, որ խնդիրները վերացվում են: