Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկացի կոնգրեսական Դեյն Ռոհրաբահերը կոչ է արել Իրանի՝ «էթնիկ ադրբեջանցիներով» բնակեցված տարածքներում հանրաքվե անցկացնել՝ Իրանից անջատվելու վերաբերյալ: Այս մասին նշված է կոնգրեսականի կողմից Ներկայացուցիչների պալատ ներկայացրած բանաձևի նախագծում:
Փաստաթղթում նշված է, որ «ադրբեջանական ժողովուրդը բաժանված է Իրանի ու Ադրբեջանի միջև և ինքնորոշման ու սեփական ինքնիշխան պետության ստեղծման իրավունք ունի: Ադրբեջանական ժողովուրդն իրավունք ունի ընտրել իր սեփական քաղաքական կառույցն ու երկիրը: ԱՄՆ-ը պետք է աջակցի այդ հանրաքվեի անցկացմանը»:
Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում էլ կոնգրեսականը նամակ էր հղել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին՝ առաջարկելով աջակցել Իրանի թյուրքախոս բնակչությանը: Դրանից հետո Ադրբեջան ժամանած ԱՄՆ փոխպետքարտուղար Թոմաս Մելիան հայտարարել էր, որ կոնգրեսական Ռոհրաբահերի դիրքորոշումը ԱՄՆ պաշտոնական դիրքորոշումը չէ:










































