Իտալիան մտադիր է Իրանում ներկայացնել Կանադայի շահերն այն բանից հետո, երբ այդ երկրի իշխանությունները որոշեցին Թեհրանում փակել իրենց դեսպանատունը: Այս մասին նշվում է Իտալիայի արտաքին քաղաքականության գերատեսչության հայտարարության մեջ` հղում անելով ԱԳՆ ղեկավար Ջուլիո Տերցիին:
«Իտալիան իր վրա է վերցնում Իրանում Կանադայի շահերը` համաձայն միջազգային համաձայնագրերի»,- նշում է Իտալիայի ԱԳ նախարարը:
Կանադայի իշխանությունները սեպտեմբերի 7-ին հայտարարել էին Իրանում դեսպանատունը փակելու մասին, իսկ Իրանի դիվանագետները պետք է Կանադայի տարածքը լքեին 5 օրվա ընթացքում: Ինչպես այն ժամանակ հայտարարել էր Կանադայի ԱԳ նախարար Ջոն Բերդը, իրանական կառավարությունը աշխարի համար չափազանց մեծ վտանգ է ներկայացնում:










































