Իսպանական «Ատլետիկ»-ի հարձակվող Ֆերնանդո Լյորենտեն խոստովանել է, որ մոտ ապագայում պատրաստվում է լքել ակումբը:
«Չեմ երաշխավորում, որ 2013 թվականը կանցկացնեմ «Ատլետիկ»-ի կազմում: Հունվարին, հնարավոր է, բանակցություններ վարեմ այլ ակումբների հետ ու գտնեմ ավելի հարմար տարբերակներ: Չնայած դրան՝ հիմա ուզում եմ գոլեր խփել ու օգնել թիմիս: Ինչքան քիչ խոսեն իմ մասին, այնքան լավ»,- ասել է Իսպանիայի հավաքականի խաղացողը:








































