Ակտիվների մեծությամբ Չինաստանում երկրորդը հանդիսացող China Construction Bank-ը մտադիր է կատարել արտասահմանյան բանկի գնման խոշորագույն գործարք և եվրոպական ակտիվներում 15 մլրդ դոլար ներդնել, գրում է newsru.com-ը:
«Եվրոպայում մի քանի բանկեր են վաճառվում, և մենք այժմ ճիշտ ընտրություն կատարելու տարբերակ ենք փնտրում»,- ասել է բանկի ներկայացուցիչ Վան Հուն-Չժանը:
Նրա խոսքով՝ իրենց բանկը գործարքի վրա կարող է 15,8 մլրդ դոլար ծախսել, ինչը թույլ կտա ձեռք բերել ամբողջ բանկը կամ նվազագույնը՝ 30-50 տոկոսը:








































