«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հայտարարել է, որ «քաղաքայիններ»-ի հարձակվող Սերխիո Ագուերոն կարող է մասնակցել «Ռեալ»-ի հետ խաղին.
«Սերխիոն թիմի հետ կժամանի Մադրիդ: Վերջին երեք օրերին նա մարզվում է ընդհանուր խմբի հետ, բայց մենք չցանկացանք ռիսկի դիմել և նրան խաղադաշտ դուրս բերել «Սթոք»-ի հետ խաղում:
Նա կարող է խաղալ «Ռեալ»-ի հետ մրցավեճում»,- Մանչինիին մեջբերում է The Guardian-ը:
Հիշեցնենք, որ Ագուերոն վնասվածք էր ստացել Անգլիայի առաջնության 1-ին տուրի շրջանակներում կայացած «Սաութհեմփթոն»-ի հետ խաղում:








































