Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հանդիպել է Թուրքիա այցելած՝ Իրանի ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Սայիդ Ջալիլիի հետ: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Իրանի միջուկային ծրագրի հարցը և նախորդ շաբաթ դրա վերաբերյալ Վիեննայում ԱԷՄԳ-ի ընդունած բանաձևը:
Դավութօղլուն հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի հարցը պետք է լուծվի դիվանագիտական ճանապարհով՝ մեծ կարևորություն տալով այդ կապակցությամբ տարվող բանակցություններին: Նշվում է, որ վաղը Ստամբուլում միմյանց հետ բանակցելու են ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնն ու Սայիդ Ջալիլին: Այդ հանդիպումը չի կրելու պաշտոնական բնույթ:







































