Էլեկտրոնիկայի ճապոնական արտադրող Panasonic-ը ժամանակավորապես դադարեցրել է ՉԺՀ-ում իր գործարաններից մեկի աշխատանքն այն բանից հետո, երբ իր երկու ֆաբրիկաները ենթարկվել են չինացի ցուցարարների հարձակմանը:
Ընկերությունը որոշել է փակել Ցինդաոյում իր գործարանը մինչև սեպտեմբերի 18-ը: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Մինչև սեպտեմբերի 18-ը աշխատանքներն իր 3 գործարաններում կդադարեցնի նաև Сanon ընկերությունը:
Չինաստանում երկու շաբաթ է, ինչ շարունակվում են բողոքի ցույցերը, որոնք հարուցվել են Ճապոնիայի՝ Հարավչինական ծովում գտնվող կղզիների ազգայնացման որոշման դեմ:
Դրանց հետևանքով ատուժել են մի շարք ճապոնական ընկերություններ, ներառյալ՝ Toyota ավտոարտադրողը:










































