Վենեսուելայում նախագահական ընտրություններում անվտանգությունը կապահովի 39 հազար զինծառայող: Այս մասին հայտաարել է գեներալ Վիլմեր Բարյենտոսը, որը գլխավորում է Բոլիվարական զինված ուժերի ռազմավարական օպերատիվ հրամանատարությունը:
«Տելեվոն» հեռուստաալիքին տված հարցազրույցում նա նշել է, որ հոկտեմբերի 7- ին նշանակված ընտրությունների օրը մեկնարկող օպերացիան կոչվում է «Հանրապետություն պլան»: Զինվորական պարեկները պետք է տեղակայվեն ավելի քան 13 հազար ընտրատեղամասերում, հաղորդում է ITAR-TASS-ը:
ԶԻնված ուժերի մասնակցությունը ընտրություններում ապահովման համար վաղեմի ավանդույթ է, հիշեցրել է գեներալը: Սկսած 1958-ից՝ «Հանրապետություն պլանը» Վենեսուելայում իրականացվել է արդեն 23 անգամ:
Ընտրություններին մասնակցելու համար գրանցված է գրեթե 19 մլն վենեսուելացի:
Թեև ընտրություններին առաջադրված է նախագահի 7 թեկնածու, հիմնական պայքարը, սակայն, ընթանալու է երկրի ներկայիս նախագահ ՈՒգո Չավեսի ու ընդդիմադիր Դեմոկրտական միության բլոկի թեկնածու Էնրիկե Կապրիելսի միջև:







































