Սիրիան Թուրքիային մեղադրել է «Ալ-Քաիդային» և այլ իսլամական ծայրահեղական խմբերին աջակցության մեջ,- փոխանցում է Associated Press-ը:
Նշենք, որ Թուրքիայի տարածքում տեղակայված է «Սիրիական ազատ բանակի» շտաբ-բնակարանը, որը միավորում է ընդդիմության զինված զորամիավորումների մեծ մասին:
Պաշտոնական Դամասկոսը բազմիցս մեղադրել է Սաուդյան Արաբիային, Կատարին, Թուրքիային և ԱՄՆ-ին ընդդիմադիր զինյալներին օգնելու մեջ:
Ընդդիմադիր «Սիրիայի մարդու իրավունքների դիտանոցի» գնահատմամբ` 2012-ի սեպտեմբերի 16-ին երկրում մոտ 50 մարդ է մահացել:
2011-ի մարտից Սիրիայում շարունակվում է իշխանությունների և ընդդիմության միջև հակամարտությունը: Պաշտոնական Դամասկոսը հաստատում է, որ ժողովրդավարական կարգախոսների ներքո երկրում գործում են «զինված ահաբեկիչների բանդաներ», որոնց աջակցում են ծայրահեղական իսլամիստական խմբավորումները: Տարբեր գնահատումներով` հակամարտությանը զոհ է գնացել ավելի քան 21 000 մարդ:









































