«Անժի»-ի գլխավոր մարզիչ Գուս Հիդինկը գնահատել է Մախաչկալայի թիմի նորեկ Լասան Դիարայի խաղը Ռուսաստանի առաջնության 8-րդ տուրի շրջանակներում տեղի ունեցած «Կրասնոդար»-ի հետ հանդիպմանը:
«Որպես մեկնարկ նա հիանալի հանդիպում անցկացրեց: Ցանկանում եմ նշել Լասանի գրագետ խաղը, փոխանցում կատարելու կուլտուրան, գնդակով արագ աշխատելու ունակությունը:
Դիարայի շնորհիվ մենք պաշտպանությունից արագորեն անցնում ենք հարձակման: Խաղի վերջում նա փոքր-ինչ հոգնել էր, սակայն դա նորմալ է ֆուտբոլիստի համար, ով թիմում իր առաջին հանդիպումներն է անցկացնում: Դիարան կբարելավի իր խաղային որակներն ու կօգնի «Անժի»-ին»,- ռուսաստանյան լրատվամիջոցները մեջբերում են Հիդինկի խոսքերը:







































