Ամերիկա-ադրբեջանական ռազմական համագործակցության շրջանակներում մարտի 9-ից 22-ը ադրբեջանցի զինվորականները ԱՄՆ-ում կմասնակցեն դաշտային հրետանային կուրսերի, տեղեկացնում է Trend-ը:
Իսկ մարտի 9-ից 16-ը ադրբեջանցիները մասնակցելու են ԱՄՆ ռազմածովային ուժերի շտաբի հրամանատարական ակադեմիայի դասընթացներին:
Մարտին տարբեր ադրբեջանական զորատեսակների ներկայացուցիչներ ներգրավվելու են Չեխիայում, Գերմանիայում, Պակիստանում և Թուրքիայում անցկացվող դասընթացներում:







































