ԱՄՆ-ում ոստիկանությունը հարցաքննել է Նակուլա Բասելա Նակուլային, որը կապված է հակամահմեդական «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի նկարահանումների հետ: Հարցաքննությունը տևել է մոտ կես ժամ և տեղի է ունեցել Նակուլայի հարազատ Կալիֆոռնիա նահանգում: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Հարցաքննությունից հետո Նակուլան հայտարարել է, որ մտադիր չէ տուն վերադառնալ:
«Նա անհետացել է: Մենք չգիտենք, թե ուր է գնացել: Նա ասաց, որ չի վերադառնա տուն»,- ասել է ոստիկանության ներկայացուցիչ Սթիվ Ուիթմորը:
Ոստիկանությանը հետաքրքրել է, թե նա արդյոք չի՞ խախտել պայմանական ազատ արձակման պայմանները: Այդ պայմաններից մեկը համակարգչից և համացանցից օգտվելու արգելքն է: Նակուլային նաև արգելված էր կեղծանուններ օգտագործել:







































