Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում տեղի է ունեցել զանգվածային ցույց՝ ընդդեմ կոշտ տնտեսման միջոցառումների, որոնք ընդունվել են երկրի կառավարության կողմից: Այս մասին հայտնել է Reuters-ը:
Ցույցին մասնակցել են բյուջետային ոլորտի աշխատողներ: Նրանք իրենց ձեռքերում պահել են «Բավական է», «Կառավարությունը խորտակում է երկիրը» գրություններով պաստառներ: Նրանք կոչ են արել դադարեցնել ծախսերի կրճատումը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ բնապահպանությունը, բժշկությունը և կրթությունը:
Ցույցը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Իսպանիայի կառավարությունը հայտարարել է սեպտեմբերի վերջին սպասվող հավելյալ կրճատումների մասին: Մի քանի ցուցարարներ ձերբակալվել են: Տուժածների մասին չի հաղորդվել:
Հիշեցնենք, որ 2012թ. առաջին վեցամսյակում Իսպանիայի պետական բյուջեի դեֆիցիտը կազմել է 48.6 միլիարդ եվրո:









































