Եգիպտական ոստիկանությունն իր վերահսկողությունն է հաստատել մայրաքաղաք Կահիրեում` դուրս հանելով ցուցարարներին ԱՄՆ-ի դեսպանատան շրջանից:
Ներկա պահին այս թաղամասում աշխատում են կոմունալ ծառայությունները, վերականգնվել է նաև երթևեկությունը:
Դրա հետ մեկտեղ շաբաթ օրը երկրի իրավապահ մարմինները հայտարարել են, որ Կահիրեում անկարգությունների հետևանքով զոհվել է առնվազն երկու մարդ և ձերբակալվել 200 ծայրահեղական տրամադրվածություն ունեցող երիտասարդ:
Այս օրերին մի շարք մուսուլմանական երկրներում ցույցեր են տեղի ունենում ԱՄՆ-ի և արևմտյան այլ երկրների դեսպանատների մոտ՝ որպես բողոք՝ ընդդեմ ամերիկյան արտադրության «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի, որն ըստ մուսուլմանների՝ վիրավորում է իրենց մարգարե Մուհամմեդին: Ակցիաների արդյունքում Լիբիայի Բենղազի քաղաքում սպանվել են այդ երկրում ԱՄՆ դեսպանը և դեսպանատան ևս 3 աշխատակից:









































