Մուսուլմանական երկրներում շարունակվում են ցույցերն ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունների մոտ: Դեսպանատունը պահպանող զինվորներն ու ոստիկանները ստիպված են դրանք ճնշելու համար կրակ բացել:
Այսպես՝ անցյալ օրերի ընթացքում Թունիսի մայրաքաղաքում ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության մոտ տեղի ունեցած անկարգությունների հետևանքով 2 մարդ է մահացել, մոտ 40-ը վնասվածք են ստացել:
Իրավիճակը Թունիսում մնում է ծայրահեղ լարված: Դիվանագիտական ներկայացուցչության մոտ մեքենաներ են հրդեհվել, քաղաքի կենտրոնում հարձակում է իրականացվել ամերիկյան դպրոցի վրա:
Սուդանում ևս զոհեր են եղել. պետական ռադիոյի տվյալներով` մահացել է 3 մարդ:
Եգիպտոսում ևս շարունակվում են փողոցային բախումները:
Հյուսիսային Աֆրիկայի, Մերձավոր և Միջին Արևելքի երկրներում ցույցերը սկսվել են համացանցում «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի հայտնվելուց հետո: