«Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Դի Մատեոն անվստահություն է հայտնել ֆրանսիացի կիսապաշտպան Ֆլորան Մալուդայի` լոնդոնյան ակումբի պաշտոնական խաղերի ժամանակ առաջին թիմի կազմում խաղադաշտ դուրս գալու վերաբերյալ:
«Մալուդան ընդունել է իմ որոշումը և պատրաստվում է կենտրոնանալ ընթացիկ մրցաշրջանում ունեցած իր նպատակների վրա: Նա աշխատում էր մեր թիմի մաս դառնալու համար, բայց դա տեղի չունեցավ:
Մենք առաջ ենք շարժվում, նոր խաղացողների իրավունքներ ենք ձեռք բերել, և նրանց հետ ես պատրաստվում եմ համագործակցել ընթացիկ առաջնությունում:
Չգիտեմ` կխաղա՞ արդյոք Մալուդան առաջին թիմում: Ամեն ինչ պարզ կդառնա ժամանակի ընթացքում: Այժմ նա մարզվում է երիտասարդական թիմի հետ, իսկ տրանսֆերային պատուհանը փակ է մինչև հունվար»,- Դի Մատեոյին մեջբերում է բրիտանական մամուլը:








































