Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Փոլ Սքոուլզն այսօր խաղադաշտ դուրս գալու դեպքում կանցկացնի իր 700-րդ պաշտոնական հանդիպումն իբրև «Մանչեսթեր Յունայթեդ»-ի խաղացող: Հատկանշական է, որ «Յունայթեդ»-ն այսօր Անգլիայի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի շրջանակներում հանդիպելու է «Ուիգան»-ին: Այս մասին Twitter-ի իր էջում է գրել Daily Telegraph-ի թղթակից Հենրի Ուինթերը:
37-ամյա վետերանն այս մրցաշրջանի երեք խաղերից երկուսին արդեն մասնակցել է:







































