Իսպանական մամուլի փոխանցմամբ՝ Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ իր թիմն այս մրցաշրջանում ամենաբարձր նպատակներն ունի:
Ըստ պորտուգալացու՝ ամենաբարձր նպատակները բոլոր հնարավոր տիտղոսները նվաճելն է:
«Մենք ձգտում ենք, որ ավելի լավ խաղանք ու ավելի շատ հաղթենք: Գիտակցում ենք, որ կարող ենք, ի վիճակի ենք իրականություն դարձնել մեր նպատակները: Արդեն երկու տարի է՝ մենք անում ենք այդպես: Մեր թիմից չգիտեմ որևէ ֆուտբոլիստի, ով այս ընթացքում չի ձգտել հասնել առավելագույնին: Ես կհոգամ, որ իմ թիմը ցուցադրի իր ֆուտբոլն ու որակյալ խաղ խաղա»,- ասել է Մոուրինյոն:






































