1875թ. այս օրը Շուշիում ծնվեց հասարակական-քաղաքական գործիչ, բժիշկ, բանաստեղծ Լևոն Աթաբեկյանը:
Կրթությունն ստացել է ծննդավայրի ռեալական դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել Գերմանիայում` հետևելով սոցիալական գիտությունների, Շվեյցարիայում` բժշկության։
1900-ականների սկզբներից գրել է բանաստեղծություններ, որոնք լույս են տեսել պարբերական մամուլում («Բանբեր գրականության և արվեստի», «Գեղարվեստ» և այլն)։ 1913-ին Բաքվում լույս է ընծայել իր բանաստեղծությունների ժողովածուն։
Նրա լավագույն գործերից է «Ապստամբություն» պոեմը, որը հրատարակվել է մի քանի անգամ և զետեղվել դասագրքերում։
Մահացել է 1918թ.:










































