«Միլան»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին հայտարարել է` ինքը չի վախենում, որ «Միլան»-ը կարող է իրեն փոխարինող գտնել թիմի մարզչի պաշտոնում:
«Իմ վերաբերյալ կայացվող որոշումները ինձ չեն վախեցնում: Երբ ես «Միլան» եկա, շատերն էին ասում՝ «պատրաստ չես դրան», բայց երկու տարվա ընթացքում ես այնքան բաների հասա, որքան չհասավ մեկ ուրիշը:
Ինձ փոխարինող թեկնածուներ կա՞ն. այս առումով հանգիստ եմ: Նորմալ է, որ շատ մարզիչներ ցանկանում են մարզել «Միլան»-ը: Ես գիտեմ թեˊ մեր կազմը, թեˊ մեր խնդիրների մասին, սակայն իմ մասին թող կարծիք կազմեն՝ հիմնվելով թիմի արդյունքների վրա: Ամեն ինչ կանենք առաջխաղացում գրանցելու համար»,- Football Italia-ի փոխանցմամբ՝ ասել է Ալեգրին:









































