Football Italia-ն հաղորդում է, որ իտալական «Ռոմա»-ի առաջատար Ֆրանչեսկո Տոտին կարող է մասնակցել Իտալիայի առաջնության երրորդ տուրի՝ «Ռոմա» – «Բոլոնիա» հանդիպմանը:
Ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել, որ Տոտին ոտքի վնասվածք է ստացել, սակայն բժիշկների զննումից պարզվել է, որ իտալացու մոտ ամեն ինչ կարգին է:






































