ՀՀ քաղաքաշինության նախկին նախարար ԲՀԿ-ական Վարդան Վարդանյանի պաշտոնանկությունից հետո նախարարության ենթակայության տակ գտնվող մրցույթներ իրականացնող կազմակերպությունները հայտնվել են անորոշ վիճակում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` մարդիկ մոլորվել են «ատկատները» փոխանցելու հարցում: Ինչպես բոլոր գերատեսչություններում, այնպես էլ այստեղ մրցույթները շահող կազմակերպություններն «ատկատ» են վճարում: Բայց քանի որ բոլոր պայմանավորվածությունները ձեռք են բերվել նախկին նախարարի օրոք, հիմա «գեղեցիկ չէ» դրանք փոխանցել ՕԵԿ-ական նախարար Սամվել Թադևոսյանին:
Թերթը փորձեց Վ. Վարդանյանից ճշտել, թե ում պետք է վճարվեն «ատկատները»: Նա հարցը լսելուց հետո վրդովվեց. «Ուրեմն նման խնդիր չկա, ու ես խնդրում եմ մյուս անգամ այդ հարցով ինձ չզանգեք»: Այսպիսով` շինարարություն իրականացնող կազմակերպությունները կարող են «ատկատի» համար նախատեսված գումարը մի գրպանից հանել ու դնել մյուսը:











































