Ամերիկացի Չարլի Միլլերը, ով հանրահայտ է դարձել նրանով, որ մի քանի լուրջ թերություններ է հայտնաբերել iPhone-ում և Mac համակարգիչներում, աշխատանքի է անցել Twitter-ում: Այս մասին Միլլերը պատմել է իր միկրոբլոգում:
Նոր վայրում, ինչպես հայտնում է Ars Technica-ը, Միլերը կանցնի ոչ պակաս հայտնի Մոքս Մարլինսպայքի ենթակայության տակ:
Անցյալում Միլլերը համագործակցել է Accuvant ընկերության և ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության հետ:
Միլլերը դարձել է առաջին հետազոտողը, ում հաջողվել է կոտրել iPhone-ը: Դա տեղի է ունեցել 2007թ-ին, այն բանից հետո, երբ առաջին սարքավորումը վաճառքի էր հանվել:





































