Մադրիդի «Ռեալ»-ն անցկացրեց իր հերթական մարզումը՝ Իսպանիայի առաջնության գալիք տուրի հանդիպմանը պատրաստվելու: Այս մարզումից ներկայացնում ենք մի տեսանյութ, որտեղ պարզ երևում է, որ մադրիդյան թիմի ու Պորտուգալիայի ազգային ընտրանու հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, մեղմ ասած, այդքան էլ տխուր տեսք չունի:
Թվում է, թե նրան այլևս ոչինչ չի մտահոգում:








































