Հանրահայտ «Շանել» նորաձևության տունը ստիպված է լինելու վճարել «Տրիկոտաժի աշխարհ» ոչ այնքան հայտնի ֆրանսիական ընկերությանը 600հզ եվրո որպես փոխհատուցում հեղինակային իրավունքների խախտման համար: Համապատասխան որոշումն այսօր կայացրել է Փարիզի Վերաքննիչ դատարանը:
«Վեճ առաջացրած օրիգինալ մոդելի համեմատությունը Շանելի գործած ժակետի հետ ցույց է տվել, որ ուրվագիծն ամբողջովին կրկնում է առաջին օրինակի ուրվագծերը, որը պատկանում է «Տրիկոտաժի աշխարհ» ընկերությանը»,- ասվում է դատական որոշման մեջ:
Այս կերպ փոքրիկ ընկերության և համաշխարհային նորաձևության հսկայի յոթ տարի շարունակվող վեճին վերջնական լուծում տրվեց:







































