ՈւԵՖԱ-ի վարկածով 2011/12 թվականների մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ Անդրես Ինյեստան սուր քննադատության է ենթարկել Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուի` վերջերս կատարած հայտարարությունն այն մասին, որ երջանիկ չէ իր ակումբում:
«Ռոնալդուն ճիշտ չի պահում իրեն: Ցանկացած ֆուտբոլիստ կարող է խնդիրներ ունենալ ակումբում: Չեմ թաքցնում, որ եղել են պահեր, երբ հարցեր եմ ունեցել «Բարսելոնա»-ում: Բայց անձնական խնդիրները պետք չէ հանրային քննարկման դնել: Դա անհարգալից վերաբերմունք է խաղընկերների և մարզչական կազմի նկատմամբ: Սեփական հարցերը պետք է լուծել առանց մամուլի միջնորդության:
Տվյալ իրավիճակում խորհուրդ կտայի Ռոնալդուին սպասել և շարունակել աշխատել: Դա է խնդիրների լուծման դեղատոմսը: Այդ դեպքում ամեն ինչ ճիշտ կլինի»,- Ինյեստային մեջբերում են իսպանական լրատվամիջոցները:







































