Մադրիդի «Ռեալ»-ի և Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Սամի Խեդիրան մեկնաբանել է խոսակցություններն այն մասին, թե ինքն իբր կարող է գալիք ամռանը հեռանալ «Ռեալ»-ից՝ վերադառնալով Բունդեսլիգա:
«Գիտեմ, որ իմ ծառայություններով հետաքրքրված է «Բավարիա»-ն: Սա Մյունխենի «Բավարիա»-ի առաջին հետաքրքրությունը չէ իմ հանդեպ. նրանք ցանկանում էին ձեռք բերել իմ տրանսֆերը նաև այն ժամանակ, երբ հանդես էի գալիս «Շտուտգարտ»-ի կազմում: Սակայն, իհարկե, այն տարբերությամբ, որ այս անգամ «Բավարիա»-ից պաշտոնական առաջարկ չեմ ստացել: Ամեն դեպքում ես չեմ պատրաստվում լքել «Ռեալ»-ը: Միամտություն կլինի վախենալ մրցակցությունից. ես դեռ ասելիք ունեմ այստեղ»,- հայտնի Bild պարբերականի փոխանցմամբ՝ ասել է Խեդիրան:







































