Ուելսի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Ռայան Գիգսը մտադիր է ևս մեկ չեմպիոնական տիտղոս նվաճել Անգլիայի Պրեմիեր լիգայում:
«Շատ դժվար է մոռանալ այն սխալները, որ գործեցինք նախորդ մրցաշրջանում: Սակայն այս մրցաշրջանում մենք վճռական ենք չեմպիոնական տիտղոսը նվաճելու հարցում: Իմ ուժերի սահմաններում ամեն ինչ կանեմ՝ դրան հասնելու համար»,- Sky Sports-ի փոխանցմամբ՝ ասել է Գիգսը:
Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի նախորդ մրցաշրջանում չեմպիոնական տիտղոսը նվաճեցին «Մանչեսթեր Սիթի»-ի ֆուտբոլիստները:







































