Իսպանական մամուլի տեղեկացմամբ` Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը հայտարարել է, որ իր համար շատ հաճելի է միևնույն թիմում խաղալ Քրիշտիանու Ռոնալդուի հետ:
Պորտուգալացի ֆուտբոլիստի տրամադրությանը, ով հայտարարել էր, թե իրեն լավ չի զգում «Ռեալ»-ում, շատ լրատվամիջոցներ են անդրադարձել: Նա նույնիսկ խնդրել է «արքայական ակումբ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսին թույլ տալ իրեն հեռանալ թիմից:
«Ինձ մեծ բավականություն է պատճառում տեսնել Քրիշտիանու Ռոնալդուի խաղը «Սանտյագո Բերնաբեու»-ի մարզադաշտում: Նրա համար ևս հաճելի է խաղալ «Ռեալ»-ի մարզաշապիկով: Քրիշտիանուն նորմալ վիճակում է: Այժմ մեզ անհրաժեշտ է կենտրոնանալ «Սևիլյա»-ի հետ կայանալիք առաջիկա խաղին: Թիմը իրեն չի կարող թույլ տալ միավորներ կորցնել»,- հայտարարել է Կասիլյասը:








































