Ֆրանսիայի դատարանն արդարացրել է հավաքականի նախկին կիսապաշտպան Կլոդ Մակելելեին:
2010-ի հոկտեմբերին Մակելելեին մեղադրանք էր առաջադրվել նախկին ընկերուհուն՝ Թենդի Օժերին, ծեծելու համար: Ամեն ինչ սկսվել է այն բանից, երբ Մադրիդի «Ռեալ»-ի և Լոնդոնի «Չելսի»-ի նախկին կիսապաշտպանը հայտարարել էր, որ Թենդին ապօրինաբար ներխուժել է իր տուն ու իրեն պահել անպարկեշտ: Աղջիկը պատասխան հայց էր ներկայացրել:
Եթե Մակելելեի մեղքն արդարացվեր, ապա ֆուտբոլիստը ստիպված կլիներ ճաղերի ետևում անցկացնել շուրջ հինգ ամիս: Սակայն, ըստ Football France-ի, դատարանը որոշել է հօգուտ Թենդիի ՊՍԺ-ի մարզչի օգնականից գանձել 90.000 եվրո՝ իբրև բարոյական վնասի փոխհատուցում:










































