Wednesday, 10 06 2026
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ

Լ.Զուրաբյան. «Եթե կոնֆլիկտը երկար ժամանակ չի լուծվում խաղաղ բանակցություններով, ապա լուծվում է պատերազմով»

«Փաստարկ» ակումբում հյուրընկալված Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը Մարտի 1-ի հանրահավաքից առաջ հանդես եկավ բավական կոշտ հայտարարություններով. նրա գնահատականները, կարելի է ասել, ի համեմատություն նախորդների` ինչ-որ առումով նույնիսկ անակնկալ էին լրագրողների համար:

Կոնգրեսի համակարգողը նախ շեշտեց, որ ՀԱԿ-ը սկսել է հանրահավաքային շարք, ինչպես և հայտարարվել էր փետրվարի 18-ին. «Մեր նպատակն է այս բռնապետությանը պարտադրել արտահերթ ընտրություններ և կատարել շարժման պահանջները, և ես կարծում եմ, որ մարտը և ապրիլի սկիզբը այս առումով լինելու են իշխանությունների համար վերջին շանսը, որ նորմալ քաղաքական, բանական պրոցեսների սահմաններում մենք կարողանանք հասնել մեր նպատակներին»:

Լ.Զուրաբյանը նշեց, որ օրերս Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Սեմնեբիի հետ հանդիպմանը Լևոն Տեր-Պետրոսյանը նկատել է, որ ցանկացած բռնապետություն ինքնին արդեն կոնֆլիկտ է… Լ.Զուրաբյանը զարգացրեց այս թեման. «Դա կոնֆլիկտ է ռեժիմի և ժողովրդի միջև և, ինչպես ցանկացած կոնֆլիկտ, հղի է պայթյունով ու անկանխատեսելի հետևանքներով: Ինչպես ցանկացած կոնֆլիկտում, կան կոնֆլիկտի լուծման խաղաղ ճանապարհներ` բանակցությունների միջոցով: Բայց նաև հայտնի է բոլորին, որ եթե կոնֆլիկտը երկար ժամանակ չի լուծվում խաղաղ բանակցություններով, ապա լուծվում է պատերազմով: Կարծես միջազգային հանրությունն այսօր հասկանում է, որ այնպիսի կոնֆլիկտը, որը էությամբ ներկայացնում է բռնապետությունը, խնդիր է ոչ միայն տվյալ ժողովրդի, այլ նաև միջազգային անվտանգության համար»: ՀԱԿ համակարգողը շեշտեց, որ Մարտի 1-ը այս առումով լինելու է հնարավորություն` սկիզբ դնել այդ կոնֆլիկտի լուծմանը. «Մենք գերադասում ենք, որ դա լինի խաղաղ բանակցությունների ճանապարհով»: Նա հայտնեց նաև, որ նոր շերտեր են միանում համաժողովրդական շարժմանը, և վստահեցրեց, որ մարտի 1-ի հանրահավաքը լինելու է հանգրվանային: «Մենք պետք է ապացուցենք իշխանություններին, որ այլևս Մարտի 1 չի լինի»:

Լ.Զուրաբյանը նկատեց, որ միջազգային հանրությունը կարծես սկսել է հասկանալ, որ մարդասպանները և բռնակալները այսօրվա աշխարհում տեղ չունեն: «Մենք տեսնում ենք, որ այս իրադարձությունները ստեղծել են նոր միջազգային ֆոն, երբ վերջին տարիներին առաջին անգամ միջազգային հանրությունը կարծես սկսում է հասկանալ, որ մարդասպան բռնապետները, սեփական ժողովրդի դեմ ուժ կիրառող ղեկավարները այսօր տեղ չունեն աշխարհում: Դրա լավագույն օրինակը Լիբիայում կատարվող իրադարձություններն են: Եվ մենք տեսնում ենք, որ վերջապես միջազգային հանրությունը ադեկվատ գնահատական է տալիս սեփական ժողովրդի դեմ բռնությունների իրագործմանը»: Լ.Զուրաբյանը ցավով փաստեց, որ միջազգային հանրության կողմից նույն համերաշխությունը չեղավ 2008-ի մարտի 1-ին. «Աշխարհը այն ժամանակ քնած էր և գերադասեց աչք փակել փոքրիկ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վրա: Մենք երեք տարի մեր պայքարը տարանք միջազգային մեկուսացման պայմաններում: Փառք Աստծո, սա հաղթահարվում է, աշխարհը հասկանում է, որ Քադաֆիի կամ Քոչարյանի նման մարդիկ պետք է ավարտեն իրենց կյանքը Հաագայի քրեական դատարանների կողմից կատարված վճիռների սահմաններում, և սա իսկապես լավ զարգացում է, որը նոր հնարավորություններ է ստեղծում մեր համաժողովրդական շարժման համար»:

Կոնգրեսի համակարգողի մատուցմամբ, մարտի 1-ի հանրահավաքի ուղերձը լինելու է հետևյալը` ցանկացած բռնություն տասնապատիկ հակահարված է ստանալու ժողովրդի կողմից:

«Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում