Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայության ղեկավար Էլման Աբդուլաևը լրագրողների հետ ունեցած զրույցում մեկնաբանել է տխրահռչակ Ռամիլ Սաֆարովի վերաբերյալ Եվրախորհրդարանի կողմից երեկ բանաձևի ընդունումը, որում ափսոսանք է հայտնվում Սաֆարովի ներման ու հերոսացման կապակցությամբ.
«Ռամիլ Սաֆարովի հետ կապված Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը հապճեպ է ընդունվել և կրում է քաղաքական բնույթ: Ցավոք, Եվրախորհրդարանի պատգամավորներն ընկել են Հայկական սփյուռքի ազդեցության տակ: Ադրբեջանի համար Ռամիլ Սաֆարովի հարցն արդեն իսկ փակված է:
Նրա արտահանձնման ու ներման հարցերում Հունգարիան ու Ադրբեջանը գործել են օրենքի շրջանակներում: Եվրապատգամավորները տվյալ որոշումն ընդունել են հապճեպ՝ չուսումնասիրելով խնդրի արմատները: Տվյալ հարցը պետք է դիտարկել ադրբեջանական տարածքների օկուպացված լինելու տեսանկյունից»:








































