Կատալոնական «Բարսելոնա»-ն միջամտել է «Բետիս»-ի կիսապաշտպան Ալվարո Վադիլյոյի տրանսֆերի համար մղվող պայքարին: «Նոր Ռոնալդու»-ի իրավունքները ցանկանում է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:
Կատալոնացիներն ուշադիր հետևում են 18-ամյա ֆուտբոլիստի խաղին: Բացի այդ, «Բարսելոնա»-ի սկաուտները Վադիլյոյի գործողություններին հետևել են Իսպանիայի երիտասարդական թիմի կազմում խաղերի ժամանակ:
Վադիլյոյի հրաժարագինը կազմում է 3 մլն եվրո, սակայն իր ակումբի կազմում ևս մեկ պաշտոնական խաղ անցկացնելու դեպքում այդ թիվը կհասնի 20 մլն-ի:
Խաղացողի ծառայություններով հետաքրքրվում են նաև Մադրիդի «Ռեալ»-ն ու «Միլան»-ը:








































