Լիբիայի իշխանությունները ուրբաթ գիշերը փակել են Բենղազի քաղաքի օդանավակայնի հետ օդային հաղորդակցությունը: Այս մասին հաղորդում է France-Presse գործակալությունը:
«Հինգշաբթի երեկոյան մենք կարգադրել ենք դադարեցնել բոլոր չվերթները անվտանգության նկատառումներով»,- մեջբերում է գործակալությունը Բենղազիի օդանավակայանի ծառայության աղբյուրին:
Կարգադրությունն ուժի մեջ է մտել առանց նախնական ծանուցման:
Գործակալությունը նշում է, որ Լիբիայի իշխանությունների կարգադրությունը կապված է ամերիկյան հյուպատոսության վրա սեպտեմբերի 11-ին իրականացված հարձակման հետ, որի հետևանքով սպանվել են Լիբիայում ԱՄՆ-ի դեսպանը և 3 աշխատակից:









































