Հունաստանում տնտեսական իրավիճակի վատթարացման դեպքում հնարավոր է՝ այդ երկրին ավելի շատ ժամանակ տրվի իր պարտականությունները կատարելու համար, բայց ո՛չ լրացուցիչ գումար: Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչլով Նիդերլանդների ֆինանսների նախարար Յան Քիս դե Յագերի խոսքերը:
«Եթե Հունաստանի բյուջեի դեֆիցիտի ցուցիչը ավելի վատ լինի, քան մենք սպասում էինք, երկրին կարող է տրվել ավելի շատ ժամանակ, բայց ոչ փող, ոչ մի լրացուցիչ գումար»,- հայտարարել է Նիդերլանդների ֆինանսների նախարարը՝ ելույթ ունենալով եվրոխմբի հանդիպմանը:
Հունաստանի կառավարությունն ակնկալում է առաջիկա շաբաթներում վարկատուների եռյակից ստանալ նոր տրանշ 31.5 մլրդ եվրոյի չափով, ինչը թույլ կտա մարել պետության պարտքերը: Միջոցների տրամադրումը կախված է այն բանից՝ հավանություն կտա՞ն արդյոք վարկատուները 11.5 մլրդ եվրոյով պետական ծախսերի կրճատման ծրագրին: Սակայն առայժմ բարդ բանակացությունները ԵՄ-ի և ԱՄՀ-ի հետ շարունակվում են:









































