Այսօր ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը և «Աջակցություն Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությանը թվինինգի միջոցով» ԵՄ ծրագիրը հանրությանը ներկայացրին ARMSTATBANK.AM տվյալների նոր բազան:
ARMSTATBANK.AM-ը վիճակագրության բոլոր սպառողներին հնարավորություն կտա վիճակագրական տվյալները ներբեռնել իրենց իսկ նախընտրելի ձևաչափերով: Տեխնոլոգիայի հիմքում օգտվողի համար հարմարավետ PX-Web ծրագիրն է, որը մշակվել է Շվեդիայի վիճակագրության կողմից և օգտագործվում է ավելի քան 40 ազգային վիճակագրական հաստատությունների և միջազգային կազմակերպությունների կողմից ամբողջ աշխարհում:
ARMSTATBANK.AM-ը թույլ է տալիս ընտրել հետաքրքրող աղյուսակները և ցուցանիշները պարզ ընթացակարգով ու ներբեռնել դրանք ցանկացած ֆորմատով:










































