Բելառուսում զորավարժությունների ժամանակ Սմորգոնսկի շրջանում թոշակառու է սպանվել, ով ուղևորվել է սունկ հավաքելու ռազմական հրաձգարանի մոտ, հայտնում է ԲԵԼՏԱ-ն:
Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեի Գրոդնենսկի շրջանի տվյալով՝ դեպքը տեղի է ունեցեկ Սմորգոն քաղաքից ոչ հեռու:
Տեղի 60-ամյա մի բնակիչ ուղևորվում է սունկ հավաքելու: Հրաձգարանի սահմանների մոտ նա հանդիպում է զինվորների, որոնք նրան զգուշացնում են հնարավոր վտանգի մասին ու հետ են ուղարկում: Սակայն սունկ հավաքողն այդպես էլ չի վերադառում հետ, հաղորդում է RBC-ն:
Տղամարդու անհետացման հաջորդ օրը նրա կինը դիմում է ոստիկանություն: Որոնողական աշխատանքների ընթացքում նրան հայտնաբերում են հրաձգարանից ոչ հեռու: Ինչպես պարզել է հետաքննությունը, տղամարդը սպանվել է արկի բեկորից:
Տվյալ գործով հարուցվել է քրեական գործ` Բելառուսի ՔՕ 114 հոդվածի համաձայն (անզգուշությամբ մահ առաջացնելը):









































