Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոն բացատրել է, թե ինչու է դարձել ՌԴ նախագահի անձնական թշնամին: Այս մասին տեղեկացնում է inosmi.ru-ն:
Յուշչենկոյի խոսքով՝ Ռուսաստանը Ուկրաինայի կարևոր գործընկերն է ու հարևանը, այդ իսկ պատճառով գաղափարախոսական բնույթի անձնական հակասությունները չպետք է ազդեն ուկրաինա-ռուսական հարաբերությունների վրա:
«Առաջին տեղում պետք է լինի ուկրաինական շահը»,- համոզված է նա:
Յուշչենկոն հիշեցրել է նաև 2008թ. ռուս-վրացական կոնֆլիկտի մասին:
«Երբ ռուսական զորքերը մտան Վրաստան, պարզ դարձավ, որ դա կոնֆլիկտ է, որը պետք է հարկ եղածի պես լուծել, որովհետև հաջորդը կարող է դառնալ Ուկրաինան»,- հիշեցրել է նա:
«Եթե Վրաստանում ռազմական կոնֆլիկտը լուծվեր այլ սկզբունքներով, ապա ներկայում կլիներ արդեն ուրիշ իրավիճակ շատ հրատապ հարցերի վերաբերյալ, այդ թվում՝ գազի: Ներկայում ամեն երկիր կարող է կանգնել էներգետիկ կամ ռազմական շանտաժի առաջ»,- նշել է Յուշչենկոն:











































