«Անձնական փոխհարաբերությունները քաղաքական շրջանակների քննարկման թեմա չի: Քաղաքական շրջանակները երևույթների, վերլուծության, քննադատության գնահատականներով են զբաղված, ոչ թե նրանով, որ անձը անձին ինչ-որ ուղղորդված խոսք է ասում»,- երեկ Aravot.am-ի հետ զրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պատասխանը ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին այսպես մեկնաբանեց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը:
«Առավոտ»-ի հարցին` այդ կոշտ պատասխանը ՀՀԿ-ԲՀԿ պատերազմի մասին չի՞ վկայում` նա պատասխանեց. «Ոչ: ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն բազմաթիվ անձեր են, անդամներ են, որոնք ընդհանրապես անձնական նկատառումների հետ կապ չունեն»:





































