Գերմանիայում դատարանը մեղավոր է ճանաչել էլեկտրոնիկայի արտադրությամբ զբաղվող Motorola Mobility ընկերությանը մրցակից Apple ընկերության արտոնագրերը խախտելու մեղադրանքում և Գերմանիայի տարածքում արգելք է դրել Motorola-ի այն սմարթֆոնների վաճառքի վրա, որոնցում կիրառված է վիճարկելի տեխնոլոգիան,- հաղորդում է All Things Digital-ը:
Համաձայն Մյունխենի դատարանի որոշման՝ Motorola-ն խախտել է օրենքը՝ օգտագործելով Apple-ի արտոնագրած «overscroll bounce» տեխնոլոգիան: Դատարանը որոշել է, որ Motorola-ն իր Atrix և Motorola Milestone XT720 սմարթֆոններում, ինչպես նաև XOOM պլանշետում, առանց թույլտվության, կիրառել է տվյալ տեխնոլոգիան:
Ընկերության ներկայացուցիչները դեռևս դատարանի որոշման հետ կապված որևէ մեկնաբանություն չեն արել:
Motorola-ն կարող դատարանի որոշումը վիճարկել` այն բողոքարկելով,- հաղորդում է Reuters-ը:










































