Saturday, 06 06 2026
Նոր թվային լուծում` տրանսպորտային համակարգում
17:20
Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար
Ռուս միլիարդատերերի ընդհանուր կարողությունը աճել է 22 մլրդով
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:50
Վեց երկիր վտանգի տակ է «Դատաստանի օրվա սառցադաշտի» հալման պատճառով. Daily Express
​«Գող Բջե»-ն հրահանգել է «Տեցիկ»-ին պատժել «Գոջո»-ին. քրեական հեղինակությունները ձերբակալվել են
16:30
Գերմանիայում աղքատության մակարդակը հասել է 16,1%-ի
Նվերներ՝ 18 տարեկանը լրացած ընտրողների համար
16:10
Միջաստղային գիսաստղում «այլմոլորակային ազդանշաններ» չեն հայտնաբերվել
Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր
15:50
Մերիլին Մոնրոյի իրերը վաճառվել են ավելի քան 2,5 մլն դոլարով
Այսօր մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է. ԿԳՄՍ նախարարը ծաղիկներ է խոնարհել նրա շիրիմին
15:30
Աճուրդում կներկայացվեն կայսերական ընտանիքի եզակի զարդեր
Որոշ ողորմելիներ մնացել են դիփֆեյքի և լռության օրվա խախտման հույսին. Վահագն Ալեքսանյան
15:10
«Աշխարհի վերջի» սառցադաշտի հալոցքը կարող է վտանգել 6 երկիր
ԵԱՏՄ-ում Հայաստանը քաղաքակրթական «դիսոնասն» է ստեղծում
14:50
Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել
Հակակոռուպցիոն կոմիտեն զգոնության կոչ է անում և հորդորում մերժել ընտրակաշառքի արատավոր երևույթը
Փրկե՛ք Լիբանանը Ձեր իրական թշնամուց, պարո՛ն նախագահ. Արաղչի
Որքան է Հայաստանում ընտրողների թիվը
14:10
Նավթի գները նվազել են – 05/06/26
Տեղեկություններ կան, որ հանձնարարվել է արգելել միայն ընտրելու համար ՀՀ եկած և ՌԴ կրկին վերադարձող զորակոչային տարիքի տղամարդկանց ելքը
Տանգոն երկուսով են պարում․ Պեսկովը՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին
«Ես նախագահ գուզեմ, ընկեր Նախշքարյան ջան»․ ՀԿԿ հերթական բացահայտումը
13:30
Ընտրական ճգնաժամ` Սեուլում. բողոքի ցույցեր քվեաթերթիկների պակասի պատճառով
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
13:10
Իրանը հարվածել է Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին
Ֆեստիվառը վերադառնում է
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են. ՔԿ
ՍԱՏՄ-ն իրազեկում է տնտեսվարողներին

Վարչապետը հարկում է չծնված երեխաներին

Սա կարող է գրվել Գինեսի ռեկորդների գրքում:

2010թ. դեկտեմբերը, թերևս, Հայաստանի իրավական կամ օրենսդրության պատմության մեջ մնա «սև դեկտեմբեր» անվամբ:

Այդ ամսվա վերջին կառավարության պահանջով գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանում հապճեպ ընդունված օրենքները դեռ երկար կհիշեցնեն սերունդներին մեր իշխանությունների մտավոր կարողությունների և մասնագիտական որակների մասին:

«Սև դեկտեմբերին» կատարված փոփոխություններից մեկն էլ վերաբերում էր 2011թ. հունվարի 1-ից ՀՀ-ում ժամանակավոր անաշխատունակության նպաստները` հղիության նպաստները, եկամտահարկով հարկմանը: Դեկտեմբերին ընդունված «Եկամտային հարկի մասին ՀՀ օրենք» կոչվածը, որը գործելու է 2013թ. հունվարի 1-ից, ևս ամրագրում է, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն` վճարվող նպաստների գումարը համարվում է նվազեցվող եկամուտ, սակայն «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքով սահմանված նպաստների գումարները այդպիսին չեն համարվում: Սակայն իշխանությունները, չսպասելով 2013-ին, որոշեցին հենց 2011-ից հարկել հղիներին:

Իհարկե, «հարկել հղիներին» արտահայտությունը այնքան էլ ճիշտ չէ, քանի որ այդ նպաստի իմաստն ու տրամաբանությունն այն է, որ դա տրվում է դեռ չծնված երեխային: Այսինքն` ավելի ճիշտ է ասել` մեր իշխանությունները որոշեցին հարկել նաև դեռ չծնված երեխաներին:

«Հղիության նպաստը չէր հարկվում մինչև 2011թ. հունվարի 1-ը: Էս մեր վարչապետը, փաստորեն, 2011թ. հունվարի 1-ից սկսել է հարկել չծնված երեխաներին: Էդ նպաստը մոր համար չէ, երեխայի համար է, որը դեռ չի ծնվել: Երկու ամիս է` դրել հարկում է, որևէ մեկը բունտ չի անում»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Նրա խոսքով, աշխարհի ոչ մի երկրում նման բան չկա: «Ես նամակ գրեցի «Գինեսի ռեկորդներ»-ի գրքին, ներկայացրեցի իրավիճակը, ասեցի, որ աշխարհում մի այսպիսի երկիր կա, որտեղ հարկում են նույնիսկ չծնված երեխաներին: Հարցրեցի, թե արդյոք սա «Գինեսի ռեկորդներ»-ի գրքում գրանցվելու արժանի՞ է, թե՞ չէ: Ինձ պատասխանեցին, թե դեռ չգիտենք, այս հարցը մենք ուսումնասիրում ենք»,- նշեց ՀՀ նախկին վարչապետը:

Հարցին, թե աշխարհում էլ ի՞նչ նմանատիպ անհեթեթ հարկեր կան, Հ.Բագրատյանը պատասխանեց, թե ինքը երկու դեպք է հիշում: «Պատմականորեն ես նման հիմար հարկերի երկու դեպք գիտեմ: Բայց դրանք երկուսն էլ էլի ինչ-որ իմաստ ունեին: Առաջինը Պյոտր Առաջինի սահմանած հարկն էր մորուքների վրա: Երկրորդը` ականջների հարկն էր, որ 1926թ. սահմանեց Դալայ Լաման Տիբեթում: Էն մարդիկ (Աֆրիկայում էլ այդպիսի ցեղեր կան) ականջների մեջ օղեր էին դնում, որ ականջները երկարացնեն: Մեծ ականջը Տիբեթում համարվում էր առավելություն, տղամարդկության նշան: Այդ օղերից հաճախ ինֆեկցիա էր առաջանում, մարդիկ մեռնում էին: Էս Դալայ Լաման, որ էն ժամանակ, եթե չեմ սխալվում, 12 տարեկան էր, հարկ է դնում, որ մարդիկ էլ ականջների մեջ օղեր չդնեն: Այսինքն` այդ հարկը նրա համար էր, որ այդ հիմարությամբ մարդիկ էլ չզբաղվեն, թե չէ ի՞նչ գեղեցկության նշան է երկար ականջը»,- ասում է Հ.Բագրատյանը:

Մնում է միայն կռահել, թե ինչ իմաստ է հղիներին հարկելու մեջ դնում ՀՀ վարչապետ Տ.Սարգսյանը:

«Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում