Ըստ «Հրապարակ»-ի Գեղարքունիքի աղբյուրների` ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Վարդան Նադարյանը` Սևանի ոստիկանապետ Վիգեն Աղեկյանի ներկայությամբ, Սևանում մեքենան սխալ կայանելու համար օրերս վիճաբանել, ապա հարվածել է Գեղարքունիքի փոխմարզպետի որդուն` Սևակ Ստեփանյանին: Վերջինս այժմ հիվանդանոցում է, և, ըստ նույն աղբյուրների, այսօր նրան պետք վիրահատեն:








































