Մարսի վրա կյանքի գոյության հարցը լրջորեն երկար տարիներ քննարկվում է շատ գիտնականների կողմից, սակայն միչև հիմա միանշանակ պատասխան այդ հարցին չկա: Գիտական շրջանակների շատ ներկայացուցիչներ հակված են դրական պատասխանի, սակայն շատերն էլ հոռետեսորեն են վերաբերվում այդ հարցին:
Պաուտյե ֆրանսիական համալսարանի երկրաբանները դոկտոր Ալան Մոնյեի գլխավորությամբ հրապարակել են հետազոտության արդյունքներ, որոնք անց են կացվել Ֆրանսիական Պոլենեզիայում:
Հետազոտության են ենթարկվել անհավանական հնության հրաբխային ծագման կավե նստվածքներ: Բանն այն է, որ այդպիսի կավ Մարսի վրա էլ է հայտնաբերվել, և քանի որ դրա տարիքը հաշվվում է ավելի քան չորս մլդ տարի, ապա ենթադրվում է, որ Մարսի վրա ջուր եղել է: Սակայն ֆրանսիացի գիտնականներին հաջողվել է ապացուցել, որ Երկրի կավը առաջացել է առանց ջրի, երկրի մակերևույթին լավայի բնական սառեցման շնորհիվ, հաղորդում է Supreme-ն:
Այսպիսով՝ Մարսի վրա նույնպես կարող էին այսպիսի երևույթներ տեղի ունենալ, ինչը վկայում է այնտեղ ջրի և հետևաբար կյանքի բացակայության մասին:
Մոնյեն նշել է, որ նա չի բացառում Մարսի վրա կյանքի գոյությունը, սակայն կոչ է անում գիտնականներին հաշվի առնել նաև նոր բացահայտված փաստերը և մանրակրկիտ հետազոտություն անցկացնել:









































