Հինգշաբթի օրը ԱԷՄԳ կառավարիչների խորհուրդը ընդունել է բանաձև, որը Իրանի իշխանություններին քննադատում է ուրանի հարստացման աշխատանքները դադարեցնել հրաժարվելու պատճառով:
Բանաձևը խիստ «անհանգստություն է արտահայտում» Փարչինի ռազմական բազայում կատարվող գործունեության կապակցությամբ: 2005թ. սկսած Իրանն արգելում է միջազգային տեսուչներին մուտք գործել Փարչինի բազա:
Դիվանագետների խոսքերով` բանաձևն ուղղված է նաև Իսրայելի կողմից Իրանի հանդեպ ռազմական գործողությունները կանխելուն:
Բանաձևի օգտին քվերակել է 31 մարդ: ԱԷՄԳ կառավարիչների խորհրդի մշտական անդամներից մեկը դեմ է քվեարկել բանաձևին, իսկ ձեռնպահ է մնացել երեք մարդ:
Կառավարիչների խորհրդի մեջ մտնում են 35 պետությունների ներկայացուցիչներ:









































