Կատալոնական «Բարսելոնա»-ի ու Իսպանիայի ազգային ընտրանու կենտրոնական պաշտպան Կառլես Պույոլը ապաքինվել է գլխի վնասվածքից: Այս պարագայում ֆուտբոլիստը կարող է հանդես գալ Իսպանիայի առաջնության 4-րդ տուրի շրջանակներում կայանալիք՝ «Խետաֆե»-ի դեմ խաղին: Պույոլը, այոˊ, կարող է խաղալ, սակայն նա պետք է պաշտպանիչ դիմակ կրի:
«Սա նոր դիմակ է,- Marca-ն փոխանցում է խաղացողի խոսքերը,- պաշտպանում է կոտրված այտոսկրը, բայց նաև չի փակում դեմքս ամբողջությամբ: Այս դիմակն ընդհանրապես նման չէ նրան, ինչն սկզբում առաջարկեցին կրել»:







































