Airbus ավիաարտադրող մայր ընկերության European Aeronautic Defense & Space (EADS) օդատիեզերական կոնցեռնի բաժնետոմսերի գները ընկել են մոտ 8%-ով այն բանից հետո, երբ հաղորդագրություն է տարածվել այն մասին, որ EADS-ը կարող է միանալ իր բրիտանական մրցակից BAE Systems-ի հետ:
BAE Systems-ի արժեթղթերը Լոնդոնի ֆոնդային բորսայում սեպտեմբերի 13-ին էժանացել են ավելի քան 6%-ով:
Այն մասին, որ EADS և BAE Systems պատրաստվում են միավորել իրենց գործողությունները, հայտնի է դարձել սեպտեմբերի 12-ին: Ինչպես նշում է Reuters-ը, այս կերպ եվրոպական կոնցեռները կարող են ավիաշուկայում առաջ անցնել ամերիկյան Boeing-ից, որն Airbus-ի հիմնական մրցակիցն է:
Ակնկալվում է, որ EADS և BAE միավորման մասին որոշումը կկայացվի մինչ հոկտեմբերի 10-ը:










































