Վնասվածքի պատճառով Ինյեստան կարող է բաց թողնել Մոսկվայի «Սպարտակ»-ի հետ հանդիպումը:
ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ 28-ամյա ֆուտբոլիստը աջ ոտքի մկանի վնասվածք է ստացել, որի պատճառով շարքից դուրս է մնացել 15 օրով:
2011/12 թվականների մրցաշրջանի Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստը Իսպանիայի հավաքականի կազմում Վրաստանի ընտրանու հետ հանդիպումից հետո «Բարսելոնա» էր վերադարձել վնասվածքով:
Բժիշկների հսկողության տակ է նաև Իսպանիայի հավաքականի մեկ այլ անդամը` Խորդի Ալբան: Չեմպիոնների լիգայի խմբային փուլի G խմբի շրջանակներում «Սպարտակ»-ը կխաղա նաև «Բենֆիկա»-ի և «Սելթիկ»-ի հետ:








































